Հոդված 32. Անցումային դրույթներ
Հոդված 32. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների, հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հաշվառման պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ու դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պահանջների ամրագրումից հետո:»:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-113-Ն