Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 2 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-06-08-ից մինչև 2014-08-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «29» մարտի 1994թ. Հ.Ն-1029-I

ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

ՀՈԴՎԱԾ 2. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան` 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան, 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան: Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

ՀՈԴՎԱԾ 3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունների համար:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 02.05.06 ՀՕ-56-Ն)

ՀՈԴՎԱԾ 4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար.

բ) Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:

(4-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-56-Ն)

ՀՈԴՎԱԾ 5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և տարածքային կառավարման, ոստիկանության, ազգային անվտանգության և մաքսային բնագավառների պետական լիազորված մարմինների կողմից:

(5-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-56-Ն)

ՀՈԴՎԱԾ 6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

22 ապրիլի 1994 թ.

ՀՕ-97

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։