Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 2 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-03-20-ից մինչև 2014-08-09։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է անասնակերի (այսուհետ՝ կեր), կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների ներմուծման և արտահանման, արտադրության (արտադրության անվտանգության ապահովման), պահման, պահեստավորման, փոխադրման, օգտագործման, իրացման, մակնշման և փաթեթավորման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը չի տարածվում սեփական խոտհարքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կատարվում է բաց տարաներով, որը կարող է վտանգ ներկայացնել կենդանիների և մարդկանց առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։