Հոդված 11. ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 11. ԿԱՐևՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողների ցանկը յուրաքանչյուր տարի ներառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:
2. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կառավարության որոշման հիման վրա կառավարության կողմից լիազորված պետական մարմնի կողմից ԷԲ ընկերությանը տրամադրվում են բյուջետային երաշխիքներ` յուրաքանչյուր կարևոր նշանակության սպառողի համար պետական բյուջեում էլեկտրաէներգիայի գնման համար նախատեսված չափով:
3. Եթե կարևոր նշանակության սպառողն օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացնում է ժամկետանց պարտավորություն, ապա ԷԲ ընկերությունը (բենեֆիցիար) երաշխիք տված պետական լիազոր մարմնից գրավոր պահանջում է կատարել երաշխիքով վճարում: Եթե երաշխիք տված պետական լիազոր մարմինը երաշխիքով նախատեսված ժամկետի ընթացքում չի ապահովում պարտքի ժամկետանց գումարի վճարումը, ապա բենեֆիցիարն իրավունք ունի բյուջետային երաշխիքը ներկայացնել կենտրոնական բանկ` անվիճելի կարգով գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միասնական գանձապետական հաշվից գանձելու համար: