Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին 1992 թվականի հունիսի 26-ի համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 1-ին հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«լիազոր (իրավասու) մարմին - նախարարություն, գերատեսչություն, պետական միավորում կամ այլ կազմակերպություն, որն ապահովում է Կողմերի գործունեության համակարգումն ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում, որի նշանակման (փոփոխության) մասին Կողմերը ծանուցում են ավանդապահին»:

2. 9-րդ և 11-րդ հոդվածներում «կառավարության իրավասու մարմիններ» բառերը փոխարինել «լիազոր (իրավասու) մարմիններ» բառերով` համապատասխան հոլովներով:

3. 12-րդ հոդվածի 1-ին կետի «երկարաձգվում է» բառը փոխարինել «ինքնաբերաբար երկարաձգվում է ամեն անգամ» բառակապակցությամբ:

4. Համաձայնագրի հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։