Հոդված 1
Հոդված 1.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.5-րդ, 206.6-րդ և 206.7-րդ հոդվածներով.
«Հոդված 206.5. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կրկին անգամ կատարվել է վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ վարչական կալանք` մինչև տասնհինգ օր ժամանակով: