Հոդված 4
Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 207.3-րդ հոդվածով.
«Հոդված 207.3. ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա ծառայողական գործունեության հետ, եթե սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ:
Պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը` կապված նրա ծառայողական գործունեության հետ`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով, կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»: