Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները տարածվում են նաև մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ներմուծված ապրանքների վրա, որոնք մինչև 2015 թվականի հունվարի 1-ը չեն օտարվել և օգտագործման իրավունքով չեն հանձնվել այլ անձանց:

Անձինք առանց ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված համապատասխան ժամկետներից հետո կատարվող ձեռքբերումների մասով, իսկ մինչև համապատասխան ժամկետները կատարված ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

Անձինք սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող վերջին պարբերությամբ սահմանված կանոններով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել 2015 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող գործարքների մասով:

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման կարգի ուժի մեջ մտնելը դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով:

Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններում կատարված գործարքների համար դուրս գրված թղթային հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2014 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-186-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։