Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 20.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.1

. Սխալներով լրացված և դուրս գրված հարկային հաշիվները չեղյալ են ճանաչվում հարկային հաշիվ դուրս գրող անձի կողմից:

Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների չեղյալ ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության և հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե չի պահպանվել հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգը:

Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող և (կամ) ստացող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:

Ճշգրտող հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Հարկային հաշիվների չեղյալ ճանաչման և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։