Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 43.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43.2.
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ (այդ թվում` ճշգրտող հարկային հաշիվ) դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:»: