Հոդված 13.11. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը և առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը
Հոդված 13.11. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը և առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը
1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):
3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները սույն օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում: