Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 29.2
Հոդված 29.2.
Սույն օրենքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59 հոդվածով սահմանված կարգով՝ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը:
Եթե հարկ վճարողը դիմել է հարկային մարմին, առաջարկելով սույն օրենքի 29.1 հոդվածի 1-ին և 7-րդ, ինչպես նաև 30.2 հոդվածի 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված վարչական ակտերն իրեն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ իր կողմից հարկային մարմնին տրամադրված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, ապա պատշաճ ծանուցում է նաև հարկ վճարողի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կատարված ծանուցումը, եթե առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը:
(29.2-րդ հոդվածը լրաց. 05.12.13 ՀՕ-140-Ն)