Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-05-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 19. Հատուկ կրթությունը

գործել է մինչև 2015-05-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հատուկ կրթությունը

(վերնագիրը փոփ. 10.07.09 ՀՕ-161-Ն)

1. (մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-57-Ն)

2. Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա և գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:

4. (մասը հանվել է 25.05.05 ՀՕ-137-Ն)

5. Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը և վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

(19-րդ հոդվածը փոփ.16.03.04 ՀՕ-57-Ն, 25.05.05 ՀՕ-137-Ն, 10.07.09 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։