Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը
Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը
1. Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
2. Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական ուսումնական հաստատությունն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:
4. (կետն ուժը կորցրել է 26.07.01 ՀՕ-209)
5. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
(27-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.07.01 ՀՕ-209, փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն)