Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «հղիության ու ծննդաբերության նպաստը» բառերը փոխարինել «մայրության նպաստը» բառերով.
2) 1-ին և 2-րդ մասերի, 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների «հղիության ու ծննդաբերության նպաստ» բառերը փոխարինել «մայրության նպաստ» բառերով.
3) 1-ին մասի, 2-րդ մասի առաջին և երկրորդ նախադասությունների, 3-րդ մասի «աշխատանքային օրերի» բառերը փոխարինել «օրացուցային օրերի» բառերով.
4) 5-րդ մասի «աշխատանքային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը)» բառերը փոխարինել «օրացուցային օրերի համար` երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի երեխա ծնվելու դեպքում՝ մինչև 110 օրական դառնալը)» բառերով: