Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «նպաստ չի տրվում, բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում» բառերով, իսկ «նպաստը» բառը` «ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:»: