Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Նպաստի» բառը փոխարինել «Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ)» բառերով, իսկ նույն մասի 1-ին կետը «ֆիզիկական անձինք» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների» բառերով.

2) 2-րդ մասի «նպաստի» բառը փոխարինել «սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի» բառերով.

3) 3-րդ մասի «նպաստները» բառը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները» բառերով, իսկ «դրանց ստանալու իրավունքն» բառերը՝ «ժամանակավոր անաշխատունակությունն» բառերով.

4) 4-րդ մասում՝

ա. «ժամանակահատվածի» բառը փոխարինել «, իսկ մայրության նպաստը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի» բառերով, իսկ «(աշխատանքից ազատվելը),» բառերը՝ «(աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:».

5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։