Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) «Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը» բառերը փոխարինել «Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը» բառերով, իսկ «երեք» բառը՝ «հինգ» բառով.
2) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության նպաստները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված մայրության նպաստը վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին (բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված դեպքերի):»: