Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մասով.
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մասով.
«Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարություն է վերցնում պարտապանից` նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության սահմանած կարգով: Պարտապանի կողմից` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»: