Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-րդ հոդվածով.
«44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը
Պարտապանի` արգելանքի տակ գտնվող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
2) պարտապանը և պարտատերը կնքել են հաշտության համաձայնություն.
3) կատարվել է պարտավորությունը.
4) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:»: