Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 21. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ձևերը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 21. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ձևերը

1. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացվում են ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների կիրառման նկատմամբ ստուգումներ իրականացվում են այդ նորմատիվները սահմանված կարգով հաստատելուց հետո:

2. Ստուգումները լինում են ծրագրային (թեմատիկ) և ըստ անհրաժեշտության ստուգումներ:

3. Նոր ստեղծվող կազմակերպություններում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ ծրագրային ստուգումներն իրականացվում են կազմակերպության գործունեությունն սկսելուց վեց ամիս հետո:

4. Պետական և ծառայողական գաղտնիքի հետ առնչվող ստուգումներ կատարելու իրավասություն ունեն միայն լիազորված մարմնի ղեկավարի կողմից համապատասխան թույլտվություն ունեցող աշխատանքի պետական տեսուչները` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։