Հոդված 24. Ուսումնասիրությունների միջոցով աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պետական հսկողության և վերահսկողության իրականացման կարգը
Հոդված 24. Ուսումնասիրությունների միջոցով աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պետական հսկողության և վերահսկողության իրականացման կարգը
1. Ուսումնասիրության ընթացքում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքի պետական տեսուչը խախտման մասին ուսումնասիրությունն ավարտելուց հետո` եռօրյա ժամկետում գրավոր նախազգուշացնում է համապատասխան գործատուին` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները և կատարման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների:
2. Գրավոր նախազգուշացումն ստանալուց հետո սահմանված ժամկետում գործատուի կողմից խախտման հետևանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ աշխատանքի պետական տեսուչին չտեղեկացնելը հիմք է ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու համար:
(24-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)