Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 8. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) լիազորություններն են`

1) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման միասնական քաղաքականության մշակումը.

2) աշխատանքի անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.

4) պետական կառավարման և հսկողություն իրականացնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների և աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցությունը.

5) պետական հսկողության և վերահսկողության ապահովումը.

6) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման փորձի ընդհանրացումը.

7) աշխատանքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

8) աշխատանքի պետական տեսչության մասնագետների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը.

9) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակության իրազեկումը, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը.

10) աշխատանքի պետական տեսչության իրականացրած ստուգումների ընթացքում օգտագործվող ակտերի, արձանագրության ձևերի, ձևաթղթերի, ինչպես նաև տեսուչի վկայականի և կնիքի ձևերի մշակումն ու հաստատումը.

10.1) յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.

11) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։