Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Շահագրգիռ մարմնի կողմից կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Շահագրգիռ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգեր անցած արտադրանքի նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնելիս Շահագրգիռ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմինները կիրառում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այն մեթոդները և այն նմուշառման կանոնները, որոնք սահմանվում են տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին Հանձնաժողովի որոշմամբ, որը կիրառվում է Շահագրգիռ պետության կողմից սույն Համաձայնագրին համապատասխան:

3. Շահագրգիռ պետության տարածքում Մաքսային միությունում կիրառելի տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանք կամ համապատասխանության գնահատման (հավաստման) ենթակա՝ առանց համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթի տարածք մտնող կամ շրջանառվող և (կամ) առանց Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանի մակնշման շրջանառության մեջ գտնվող արտադրանք հայտնաբերելիս Շահագրգիռ պետության լիազոր մարմինները ձեռնարկում են միջոցներ՝ թույլ չտալու տվյալ արտադրանքի շրջանառությունը և այն դուրս հանելը Մաքսային միության մաքսային տարածքից, Շահագրգիռ պետության օրենսդրությանը համապատասխան այն շրջանառությունից հանելու համար, ինչպես նաև Հանձնաժողովին տեղեկացնում են դրա մասին և համապատասխան ծանուցում են ուղարկում Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։