Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Կողմերը և Շահագրգիռ պետությունը, ղեկավարվելով մարդու, կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության շահերով, կարող են ժամանակավորապես իրականացնել սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ բուսասանիտարական սահմանափակող միջոցառումներ առանձին արտադրատեսակների նկատմամբ՝ վտանգի սպառնալիքի առկայության մասին իրենց ունեցած համապատասխան տեղեկությունների (ներառյալ համապատասխան միջազգային կազմակերպություններից ստացված տեղեկությունները), ինչպես նաև մյուս պետությունների կողմից իրականացվող սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական միջոցառումների մասին տեղեկությունների հիման վրա:

Այդ դեպքում, Կողմերը և Շահագրգիռ պետությունն անհապաղ տեղեկացնում են Հանձնաժողովին իրականացված ժամանակավոր միջոցառումների մասին և անցնում են տվյալ հարցի շուրջ խորհրդակցություններին ու բանակցություններին:

Կողմերը և Շահագրգիռ պետությունը ձգտում են ստանալ լրացուցիչ տեղեկություններ մարդու, կենդանիների և բույսերի առողջությանը սպառնացող վտանգի մասին, որն անհրաժեշտ է առավել օբյեկտիվ գնահատական տալու համար և ողջամիտ ժամանակահատվածում համապատասխանաբար վերանայել ժամանակավոր սանիտարական, անասնաբուժասանիտարական կամ բուսասանիտարական սահմանափակող միջոցառումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։