Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակներով՝ Շահագրգիռ պետությունը Մաքսային միության անդամ պետությունների հետ՝

ա) ապահովում է սույն Համաձայնագրին համապատասխան Շահագրգիռ պետության կողմից կիրառվող Մաքսային միության բոլոր տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ այդ տեխնիկական կանոնակարգերում կատարված փոփոխությունների, ինչպես նաև նշված տեխնիկական կանոնակարգերը կիրառելու համար անհրաժեշտ՝ Հանձնաժողովի որոշումների ուղղակի գործողությունն իր տարածքում,

բ) ապահովում է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված և Հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթղթերի ցանկերի՝ ներառյալ դրանցում փոփոխությունների կիրառումը,

գ) ապահովում է Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ շրջանառության մեջ դրված արտադրանքի համապատասխանության գնահատումը (հավաստումը)՝ նշված տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով: Այլընտրանքային հիմունքով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման դեպքում, սույն կետի դրույթները կիրառվում են, եթե Շահագրգիռ պետության հայտատուն ընտրում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը,

դ) ապահովում է իր տարածքում այն արտադրանքի շրջանառությունը, որը համապատասխանում է Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, անցել է Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) անհրաժեշտ ընթացակարգերը, որոնց գործողությունը տարածվում է տվյալ արտադրատեսակի նկատմամբ, և մակնշվել է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով՝ առանց այդպիսի արտադրանքի նկատմամբ նշված տեխնիկական կանոնակարգերում պարունակվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ ներկայացնելու և առանց համապատասխանության գնահատման (հավաստման) լրացուցիչ ընթացակարգերի անցկացման,

ե) ապահովում է չափումների միասնականությունը՝ Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջների հետ՝ արտադրանքի համապատասխանությունը գնահատելու (հավաստելու) արդյունքների համադրելիության նպատակով,

զ) ճանաչում է այն փաստաթղթերը, որոնք պարունակում են Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) արդյունքները, որոնք ստացվում են այդ տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով,

է) սահմանում է այն լիազոր մարմնին, որն ապահովում է Մաքսային միության հավաստագրման և փորձագիտական լաբորատորիաների (կենտրոնների) մարմինների Միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումը (այսուհետ՝ Միասնական ռեեստր),

ը) որոշում է այն լիազոր մարմնին, որն իրականացնում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ Փաստաթղթերի միասնական ռեեստրում ազգային մասերի ձևավորումն ու վարումը, ինչպես նաև դրանց օպերատիվ տեղադրումը այդ մարմնի պաշտոնական կայքէջում՝ ապահովելով դրանց նկատմամբ ազատ հասանելիությունը,

թ) որոշում է այն լիազոր մարմիններին, որոնք իրականացնում են Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների պետական գրանցումը,

ժ) իր օրենսդրությունը ներդաշնակեցնում է Կողմերի օրենսդրության հետ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով կիրառվող պահանջները խախտելու, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության սահմանման ոլորտում,

ժա) որոշում է այն լիազոր մարմիններին, որոնք իրականացնում են պետական հսկողություն (վերահսկողություն) Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների նկատմամբ,

ժբ) տեխնիկական կանոնակարգման ոլորտին վերաբերող մասով՝ միանում է Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։