Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրով նախատեսված կարգով և պայմաններով Մաքսային միության անդամ պետությունների և Շահագրգիռ պետության միջև որոշակի արտադրատեսակների մասով փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման ամսաթիվը, Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց գործողությունը տարածվում է տվյալ արտադրատեսակների վրա և Հանձնաժողովի այն որոշումների ցանկը, որոնք անհրաժեշտ են նշված տեխնիկական կանոնակարգերը կիրառելու համար, սահմանվում են արձանագրությամբ, որը ստորագրվում է Հանձնաժողովի կողմից «Հանձնաժողովի մասին» պայմանագրի հիման վրա և Շահագրգիռ պետության կողմից, այն բանից հետո, երբ Հանձնաժողովը փաստում է, որ Շահագրգիռ պետությունը կատարել է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանները:
Նշված արձանագրության մեջ ներառվում է դրույթ այն մասին, որ Շահագրգիռ պետությունը ստանձնում է սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները:
2. Շահագրգիռ պետության կողմից սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների կատարման ստուգումն իրականացնելու ընթացքում՝ Հանձնաժողովն իրավունք ունի Շահագրգիռ պետությունից պահանջելու անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև կազմակերպելու համապատասխան արտագնա ստուգումներ Շահագրգիռ պետության տարածքում: