Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Շահագրգիռ պետության կողմից ոչ այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման դեպքում Կողմերն ապահովում են՝

ա) Մաքսային միության միասնական տարածքում այն արտադրանքի շրջանառությունը, որը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և մակնշված է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, ստացվում է Շահագրգիռ պետության տարածքից, այդ թվում՝ երրորդ երկրներից՝ առանց այդպիսի արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգերում նշված պահանջներից բացի այլ պահանջներ ներկայացնելու և առանց համապատասխանության գնահատման (հավաստման) լրացուցիչ ընթացակարգեր անցկացնելու,

բ) Շահագրգիռ պետության լիազոր մարմնի կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի նախագծերի և այդպիսի տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների նախագծերի հանրային քննարկման ընթացակարգերի անցկացման հնարավորությունը:

2. Շահագրգիռ պետության կողմից Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը այլընտրանքային հիմունքներով կիրառելու դեպքում Կողմերն ապահովում են այն արտադրանքի շրջանառությունը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում, որը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և մակնշված է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, ծագել է Շահագրգիռ պետության տարածքից՝ առանց այդպիսի արտադրանքի նկատմամբ նշված տեխնիկական կանոնակարգերում պարունակվող լրացուցիչ պահանջները ներկայացնելու և առանց համապատասխանության գնահատման (հավաստման) լրացուցիչ ընթացակարգեր անցկացնելու:

3. Ոչ այլընտրանքային կամ այլընտրանքային հիմունքներով Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման դեպքում Հանձնաժողովը սահմանված կարգով ապահովում է՝

ա) տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասով Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի հասանելիությունը Շահագրգիռ պետության լիազոր մարմնի համար,

բ) Շահագրգիռ պետության լիազոր մարմինների առաջարկներով՝ սերտիֆիկացման գծով հավատարմագրված մարմինների (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինների (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմիններ) և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) (այսուհետ՝ լաբորատորիաներ) ընդգրկումը Միասնական ռեեստրում:

4. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի կիրառման հարցերով Շահագրգիռ պետության լիազոր մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։