Հոդված 6
Հոդված 6
1. Շահագրգիռ պետության տարածքում Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատումը (հավաստումը) իրականացվում է Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված ձևով:
2. Ոչ այլընտրանքային հիմունքներով կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն կարող է լինել Շահագրգիռ պետության օրենսդրության համաձայն դրա տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ որպես անհատ ձեռնարկատեր, կամ արտադրող կամ վաճառող, կամ օտարերկրյա արտադրողի հետ ունեցած պայմանագրի հիման վրա վերջինիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին մատակարարվող արտադրանքի համապատասխանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին մատակարարվող արտադրանքի անհամապատասխանության դեպքում պատասխանատվության մասով գործառույթներն իրականացնող անձը (Շահագրգիռ պետության տարածքում օտարերկրյա արտադրողի գործառույթներն իրականացնող անձ):
3. Այլընտրանքային հիմունքներով կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հայտարարագրելիս հայտատուն կարող է լինել Շահագրգիռ պետության օրենսդրության համաձայն դրա տարածքում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ՝ որպես անհատ ձեռնարկատեր, որը հանդես է գալիս որպես արտադրող:
4. Շահագրգիռ պետության կողմից կիրառվող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող և տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման (հավաստման) նշված կանոնակարգերով սահմանված ընթացակարգեր անցած արտադրանքը մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում: