Հոդված 7
Հոդված 7
1. Շահագրգիռ պետության տարածքում Մաքսային միության կիրառելի տեխնիկական կանոնակարգերով սահմանված գնահատման (հավաստման) պահանջներին արտադրանքի համապատասխանության աշխատանքներն իրականացնում են Շահագրգիռ պետության սերտիֆիկացման գծով հավատարմագրված մարմինները և լաբորատորիաները, որոնք ընդգրկված են Միասնական ռեեստրում:
2. Կողմերը ճանաչում են Շահագրգիռ պետության հավատարմագրման ազգային համակարգում համապատասխանության գնահատման (հավաստման) աշխատանքներ կատարող՝ սերտիֆիկացման գծով հավատարմագրման մարմինների և լաբորատորիաների գործունեության արդյունքները հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
Շահագրգիռ պետության հավատարմագրման ազգային համակարգը պարունակում է հավատարմագրման իրականացման համար այնպիսի կանոններ և ընթացակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին՝
հավատարմագրումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
կամավորություն,
հավատարմագրման կանոնների թափանցիկություն և հասանելիություն,
հավատարմագրում իրականացնող մարմինների կոմպետենտություն և անկախություն,
հավատարմագրման հավակնող հայտատուների համար հավասար պայմանների ապահովում,
հավատարմագրման և համապատասխանության գնահատման (հավաստման) գործողությունները միաժամանակ կատարելու անթույլատրելիություն:
3. Շահագրգիռ պետության սերտիֆիկացման գծով հավատարմագրման մարմինների և լաբորատորիաների ընդգրկումը Միասնական ռեեստրում իրականացվում է Շահագրգիռ պետության լիազոր մարմնի ներկայացմամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան: