Հոդված 4
Հոդված 4
1. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս՝
1) Հանձնաժողովի կոլեգիայի անդամների համար կոնֆիդենցիալ տեղեկություններն ամբողջ ծավալով հասանելի են,
2) Հանձնաժողովի աշխատակիցների համար կոնֆիդենցիալ տեղեկությունները հասանելի են այն ծավալով, որն անհրաժեշտ է նրանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու համար։
2. Հանձնաժողովի այն աշխատակիցները, որոնց համար հասանելի են լինելու կոնֆիդենցիալ տեղեկությունները մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ դիմումները (նյութերը) քննելու, մրցակցության կանոնների խախտման առնչությամբ քննություն իրականացնելու, մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու, ինչպես նաև մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընթացակարգային գործողություններ կատարելու շրջանակներում, որոշվում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով պատասխանատու անդամի կողմից։
3. Հանձնաժողովի կոլեգիայի անդամները և Հանձնաժողովի աշխատակիցները պարտավոր են ստորագրել և կատարել աշխատանքային պայմանագրի պարտադիր հավելված կազմող՝ պաշտոնեական պարտականությունները կատարելու արդյունքում իրենց հայտնի դարձած կոնֆիդենցիալ տեղեկությունները չհրապարակելու պարտավորությունը։