Հոդված 5
Հոդված 5
Հանձնաժողով ուղարկվող և Հանձնաժողովից ելնող՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող նյութական կրիչների և փաստաթղթերի վրա կատարվում է «Կոնֆիդենցիալ» կամ «Առևտրային գաղտնիք», «ԾՕՀ» մակագրությունը։
Այն դեպքում, երբ Կողմը «Առևտրային գաղտնիք» մակագրությամբ (Կողմերի ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից կատարվող), «ԾՕՀ» մակագրությամբ (Կողմերի պետական մարմինների կողմից կատարվող) նյութական կրիչներ է ուղարկում Հանձնաժողով, տվյալ կրիչները համարվում են «Կոնֆիդենցիալ» մակագրություն ունեցող կրիչներ։
Այն դեպքում, երբ Կողմը Հանձնաժողովից ստանում է «Կոնֆիդենցիալ» մակագրությամբ նյութական կրիչներ, տվյալ կրիչները համարվում են «Առևտրային գաղտնիք» մակագրություն (Կողմերի ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց համար), «ԾՕՀ» մակագրություն (Կողմերի պետական մարմինների համար) ունեցող կրիչներ։
Կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող նյութական կրիչներ, փաստաթղթեր Հանձնաժողով փոխանցվում են և Հանձնաժողովի կողմից ուղարկվում են փոստային կապի միջոցով (պատվիրված կամ գնահատված փոստային առաքանու միջոցով), ինչպես նաև ֆելդեգերական կապով կամ սուրհանդակի միջոցով։