Հոդված 1
Հոդված 1
1. Սույն Համաձայնագիրը տարածվում է կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա, որոնց մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), Կողմերի պետական իշխանության մարմինները, Կողմերի ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ Մրցակցության մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում։
2. Սույն Համաձայնագիրը չի տարածվում Կողմերի օրենսդրության համաձայն պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված հարաբերությունների վրա։