Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ սահմանումները.
«տեղեկություններ»՝ տեղեկատվություն (հաղորդագրություններ, տվյալներ)՝ անկախ դրա ներկայացման ձևից,
«կոնֆիդենցիալ տեղեկություններ»՝ տեղեկությունների բոլոր այն տեսակները (ներառյալ ծառայողական, առևտրային, բանկային, մասնագիտական, անձնական գաղտնիք կազմող տեղեկությունները), որոնք պաշտպանվում են Կողմերի նորմատիվ իրավական ակտերով,
«կոնֆիդենցիալ տեղեկությունների տիրապետող անձ»՝ անձ, որն օրինական հիմքով տիրապետում է կոնֆիդենցիալ տեղեկությունների և սահմանափակել է այդ տեղեկությունների հասանելիությունը,
«կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանություն»՝ ոչ իրավաչափ հրապարակումը, հասանելիությունը, ոչնչացումը, փոփոխումը, պատճենահանումը և այդպիսի տեղեկությունների առնչությամբ այլ ոչ իրավաչափ գործողություններ բացառելու նպատակով իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցների ձեռնարկում,
«կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակում»՝ գործողություններ (անգործություն), որոնց արդյունքում կոնֆիդենցիալ տեղեկությունները ցանկացած հնարավոր ձևով (բանավոր, գրավոր, այլ ձևով, այդ թվում՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ) հայտնի են դառնում երրորդ անձանց՝ առանց կոնֆիդենցիալ տեղեկությունների տիրապետող անձի գրավոր համաձայնության՝ բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,
«կոնֆիդենցիալ տեղեկությունների հասանելիություն»՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ ստանալու և դրանք օգտագործելու հնարավորություն։
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Մրցակցության մասին համաձայնագրով և Հանձնաժողովի մասին պայմանագրով սահմանված իմաստներով։