Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Մրցակցության մասին համաձայնագրի IV բաժնին համապատասխան մրցակցության միասնական կանոնների (այսուհետ՝ մրցակցության կանոններ) պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության նպատակներով Հանձնաժողովը ձեռնարկում է այդպիսի տեղեկությունների պաշտպանությանն ուղղված միջոցներ, որոնք ողջամտորեն բավարար են համարվում, եթե.

1) բացառվում է երրորդ անձանց համար կոնֆիդենցիալ տեղեկությունների հասանելիությունն առանց դրանց տիրապետող անձի համաձայնության,

2) ապահովվում է Հանձնաժողովի կողմից կոնֆիդենցիալ տեղեկություններն օգտագործելու այնպիսի հնարավորություն, որի դեպքում բացառվում է դրա հրապարակումը։

2. Կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանությանն ուղղված միջոցները պետք է ապահովեն՝

1) կոնֆիդենցիալ տեղեկությունների հասանելիության և դրանց հետ վարվելու կարգը խախտելու հնարավորության կանխարգելումը,

2) կոնֆիդենցիալ տեղեկությունների չթույլատրված հասանելիության և (կամ) այդպիսի տեղեկությունների հասանելիության իրավունք չունեցող անձանց դրանց փոխանցման կանխարգելումը,

3) կոնֆիդենցիալ տեղեկությունների չթույլատրված հասանելիության ժամանակին հայտնաբերումը և կանխումը,

4) կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանվածության մակարդակի ապահովման նկատմամբ մշտական վերահսկողությունը,

5) կոնֆիդենցիալ տեղեկությունների մշակման տեխնիկական միջոցների վրա այնպիսի ազդեցությունը չթույլատրելը, որի արդյունքում խախտվում է դրանց աշխատանքը,

6) այն անձանց հաշվառումը, որոնց համար հասանելի են կոնֆիդենցիալ տեղեկությունները, ինչպես նաև այն անձանց հաշվառումը, որոնց փոխանցվել կամ տրամադրվել են այդպիսի տեղեկություններ։

3. Մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից օգտագործվող կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանության ընթացակարգերը սահմանվում են սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգում, որը հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ Հանձնաժողովի մասին պայմանագրին համապատասխան (այսուհետ՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգ)։

4. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգը պետք է ներառի դրույթներ, որոնցով կարգավորվում են մասնավորապես՝

1) կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող ելից և մտից փաստաթղթերի հետ աշխատանքը,

2) կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և փոխանցումը,

3) կոնֆիդենցիալ տեղեկությունների քննարկման դեպքում խորհրդակցությունների ժամանակ գործավարության իրականացումը,

4) մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ պարունակող նյութերին (այդ թվում՝ գործերի քննությանը մասնակցող անձանց հետ) ծանոթանալը,

5) կոնֆիդենցիալ տեղեկությունները չհրապարակելու պարտավորության և սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի խախտման փաստով ծառայողական ստուգումների անցկացումը,

6) այն անձանց հաշվառումը, որոնց համար հասանելի են կոնֆիդենցիալ տեղեկությունները, ինչպես նաև այն անձանց հաշվառումը, որոնց տրամադրվել կամ փոխանցվել են այդպիսի տեղեկություններ։

5. Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանցից, Կողմերի՝ մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն իրականացնելու լիազորություն ունեցող պետական իշխանության մարմիններից (այսուհետ՝ լիազորված մարմիններ) և Կողմերի պետական իշխանության այլ մարմիններից մրցակցության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի կողմից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունները Հանձնաժողովը կարող է օգտագործել բացառապես այն նպատակներով, որոնց համար այդ տեղեկությունները տրամադրվել են։

Հանձնաժողովի կողմից Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանցից ու Կողմերի պետական իշխանության մարմիններից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց հնարավոր է միայն դրանց տիրապետող անձի գրավոր համաձայնությամբ՝ բացառությամբ Մրցակցության մասին համաձայնագրին համապատասխան լիազորված անձանց վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակներով նրանց այդպիսի տեղեկությունների փոխանցման դեպքերի։

Հանձնաժողովի կողմից Կողմերից մեկի լիազորված մարմնից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանցումը մյուս Կողմի լիազորված մարմնին հնարավոր է միայն այդ տեղեկությունները տրամադրած լիազորված մարմնի գրավոր համաձայնությամբ։

6. Տեղեկություններն այլևս կոնֆիդենցիալ չեն համարվում, եթե դրանց տիրապետող անձն անձանց անորոշ շրջանակի տրամադրում է այդ տեղեկությունների ազատ հասանելիության հնարավորություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։