Հոդված 6
Հոդված 6
1. Սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգի այնպիսի խախտման համար, որը չի հանգեցրել կոնֆիդենցիալ տեղեկությունների հրապարակմանը, Հանձնաժողովի՝ խախտում թույլ տված աշխատակիցները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության՝ Հանձնաժողովի գտնվելու վայրը համարվող Կողմի օրենսդրությանը համապատասխան։
2. Կոնֆիդենցիալ տեղեկությունները չհրապարակելու պարտավորության խախտման փաստով անցկացվում է ծառայողական ստուգում՝ սահմանափակ տարածման փաստաթղթերի հետ աշխատելու կարգին համապատասխան։
3. Հանձնաժողովի՝ խախտում թույլ տված աշխատակցի մեղավորությունը հաստատվելու դեպքում, նա կարող է զրկվել անձեռնմխելիությունից` Հանձնաժողովի մասին պայմանագրով նախատեսված կարգով, և ազատվել աշխատանքից՝ Հանձնաժողովի գտնվելու վայրը համարվող Կողմի օրենսդրությանը համապատասխան։