Հոդված 7
Հոդված 7
1. Լիազորված մարմիններն ապահովում են Հանձնաժողովից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների պաշտպանությունը և պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար՝ իրենց Կողմերի օրենսդրությանը համապատասխան։
Լիազորված մարմինների կողմից Հանձնաժողովից ստացված կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանցումը երրորդ անձանց հնարավոր է միայն Հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ։
2. Լիազորված մարմինների միջև կոնֆիդենցիալ տեղեկությունների փոխանակումն իրականացվում է Մրցակցության մասին համաձայնագրի 27-րդ հոդվածին համապատասխան։