Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 86-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «(նաև էլեկտրոնային տարբերակով)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը: Հանձնաժողովի նիստում քննարկումներն իրականացվում են հետևյալ ընթացակարգով.
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին.
գ) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին.
ե) մտքերի փոխանակություն:
Քննարկումներն ավարտվում են հարակից և հիմնական զեկուցողների եզրափակիչ ելույթներով:»: