Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 101-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ կետերով.

«7. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում և եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրել՝

ա) հանձնաժողովի նիստ.

բ) հանձնաժողովների համատեղ նիստ՝ համապատասխան ոլորտային հանձնաժողովի հետ:

8. Հանձնաժողովի կամ հանձնաժողովների համատեղ նիստերում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ.

ա) Վերահսկիչ պալատի ներկայացուցչի ելույթը.

բ) հարցեր Վերահսկիչ պալատի ներկայացուցչին և նրա պատասխանները.

գ) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձի ելույթը.

դ) հարցեր վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձին և նրա պատասխանները:

Քննարկումներն ավարտվում են մտքերի փոխանակությամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։