Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 87-րդ հոդվածում՝
1) 3-րդ կետի «և Վերահսկիչ պալատ» բառերը փոխարինել «, Վերահսկիչ պալատ և Բյուջետային գրասենյակ» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Բյուջետային գրասենյակը պատրաստում և Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, որը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:»: