Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների` 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված և չվճարված (չգանձված) հարկերի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը` նախատեսելով դրանց մարումը 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

ՀՈԴՎԱԾ 2. «Հայջրմուղկոյուղի» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկերի գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերի և տուգանքների վճարումից:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

15 նոյեմբերի 2001 թ.

ՀՕ-244

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։