Հոդված 14. Տվյալներ մշակողի առաջադրանքով անձնական տվյալների մշակումը լիազորված անձի կողմից
Հոդված 14. Տվյալներ մշակողի առաջադրանքով անձնական տվյալների մշակումը լիազորված անձի կողմից
1. Անձնական տվյալները կարող է մշակել նաև տվյալները մշակողի առաջադրանքով լիազորված անձը:
2. Առաջադրանքը տրվում է գրավոր, որի մեջ պետք է շարադրված լինեն անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքերը և պայմանները, նպատակը, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, տվյալների սուբյեկտների շրջանակը, այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները, անձնական տվյալների պաշտպանության տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները և անհրաժեշտ այլ տեղեկություններ:
3. Անձնական տվյալները մշակվում են միայն առաջադրանքի շրջանակներում: Առաջադրանքի շրջանակներում անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է տվյալներ մշակողը: Եթե առաջադրանքը չի համապատասխանում օրենքի պահանջներին, ապա լիազորված անձը պետք է այդ մասին գրավոր տեղեկացնի տվյալներ մշակողին և հրաժարվի մշակումից:
4. Անձնական տվյալները պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների առաջադրանքով մշակվում են սույն օրենքի պահանջների պահպանմամբ:
5. Այլ օրենքներով կամ տվյալներ մշակողի և լիազորված անձի միջև կնքված պայմանագրերով կարող են սահմանվել լիազորված անձի կողմից անձնական տվյալներ մշակելու առանձնահատկություններ, որոնք չեն կարող վերաբերել այլ անձանց իրավունքներին և պարտականություններին: