Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼԸ

Հոդված 26. Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը

գործել է մինչև 2016-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 26. Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելը

1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ:

2. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե՝

1) տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ միջպետական պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ.

2) օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։