Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29. Անցումային դրույթներ
Հոդված 29. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մշակվող անձնական տվյալների մշակումը շարունակվում է իրականացվել սույն օրենքով սահմանված կարգով:
2. Այն մշակողները, որոնք անձնական տվյալներ մշակել են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և շարունակում են անձնական տվյալներ մշակել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, պարտավոր են սույն օրենքով նախատեսված պարտադիր ծանուցումն ուղարկել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2015 թ. հունիսի 13
Երևան
ՀՕ-49-Ն