Հոդված 126.3
Հոդված 126.3.
Գնդի (բրիգադի) սերժանտը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է գնդի (բրիգադի) ստորաբաժանումների սերժանտների ուսուցման, զինվորական դաստիարակության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, գնդի (բրիգադի) ստորաբաժանումների սերժանտների հետ մարտական պատրաստության պարապմունքների որակով անցկացման, նրանց մասնագիտական պատրաստվածության աստիճանի բարձրացման համար:
Նա ենթարկվում է գնդի (բրիգադի) հրամանատարին և համարվում է ենթակա սերժանտների ու շարքային կազմի զինծառայողների անմիջական պետը: