Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ, ԵՐԿԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ, ԵՐԿԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ԶՈՐՔԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ
Զանգվածային ոչնչացման զենքի, երկակի օգտագործման նյութերի և տեխնոլոգիաների տեղափոխումը պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների տարանցումը պետական սահմանով թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Զանգվածային ոչնչացման զենքի, օտարերկրյա պետության զորքերի և ռազմական բեռների` պետական սահմանով տարանցումը թույլատրելու դեպքում թույլատրելու մասին որոշումն ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: