Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ
Հոդված 22. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻ և ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
Հոդված 22. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻ և ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ
Սահմանային գոտում մշտապես չբնակվող անձը սահմանային գոտում երեք օրից ավելի կարող է գտնվել միայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների թույլտվությամբ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլ կարգ չի սահմանում:
Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար: