Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-25-ից մինչև 2003-11-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՌԵԺԻՄԸ

Հոդված 27. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

գործել է մինչև 2003-11-08Բացել ARLIS-ում

Հոդված 27. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵԺԻՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Պետական սահմանի անցման կետերում առանձնացվում է տարածք, շինություն, որտեղ ուղղակիորեն իրականացվում են սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժական, ֆիտոսանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն: Այդ տեղերում մտցվում են լրացուցիչ ռեժիմային սահմանափակումներ` սույն օրենքի 24-26-րդ հոդվածներով նախատեսված կարգի ու կանոնների սահմաններում:

Պետական սահմանում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնալիք ծագելու դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարը կարող է ժամանակավորապես դադարեցնել հաղորդակցությունը պետական սահմանի անցման կետերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։