Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ
Հոդված 23. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ (ՇԵՐՏՈՒՄ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 23. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ (ՇԵՐՏՈՒՄ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Սահմանային գոտում հողերի, անտառների, ընդերքի, բուսական, կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների ստեղծումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Սահմանային գոտում ցանկացած տնտեսական գործունեություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: