Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Նպատակները

1. Կողմերը, իրենց համապատասխան ազգային օրենսդրությունների շրջանակներում և հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունները, փոխշահավետության հիմունքներով կզարգացնեն, կխորացնեն և կդիվերսիֆիկացնեն տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

2. Նշված համագործակցությունը մասնավորապես ուղղված կլինի.

ա/ Կողմերի միջև տնտեսական կապերի խորացմանը և դիվերսիֆիկացմանը,

բ/ Կողմերի կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև համագործակցության խրախուսմանը բոլոր մակարդակներով` ներառելով փոքր և միջին ձեռնարկությունները, նպատակ հետապնդելով առաջ մղելու ներդրումային գործունեությունը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև համագործակցության այլ ձևերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։